Թաիլանդում գտնվող Ռամատհիբոդիի հիվանդանոցն այսօր հայտարարել է ակորոնավիրուսով դոնորից ցողունային բջիջների հաջող փոխպատվաստման մասին, հաղորդում է Bangkok Post-ը:
Դոնոր է դարձել կորոնավիրուսով վարակված երիտասարդը, որը փրկել է քրոջը:
Հաջող վիրահատության մասին հայտնել է պրոֆեսոր Սուրադետ Հոնգենը:
Նրա խոսքով՝ օպերացիան անցկացվել է ապրիլին: 5-ամյա տղան դոնոր է դարձել իր 7-ամյա քրոջ համար, որը տառապում էր թալասեմիայով՝ արյան ժառանգական հիվանդությամբ:
Պրոֆեսորը նշել է, որ օպերացիան ռիսկային էր, քանի որ կար հավանականություն, որ ցողունային բջիջները կարող էին վարակվել լինել կորոնավիրուսով: Բացի այդ, փոխպատվաստման ժամանակ կարող էին վարակվել բժիշկները:
Այնուամենայնիվ, վիրահատությունը հաջող է ընթացել:





























