Նեպալի նախկին արտգործնախարար, 82-ամյա Շայլենդրա Կումար Ապադհայը մահացել է Էվերեստ բարձրանալիս, նա կարող էր դառնալ հռչակավոր գագաթը նվաճած ամենատարեց մարդը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով AP-ն:
Ապադհայը փորձել է գերազանցել 76-ամյա մի նեպալցու ռեկորդը:
Նախկին արտգործնախարարն իրեն վատ է զգացել եւ ստիպված է եղել վերադառնալ ճամբար, որպեսզի բժշկական օգնություն ստանա: Սառցակալած ճանապարհին նա ընկել է, գործընկերները ջուր եւ թթվածնային դիմակ են տվել, սակայն տուժածը մահացել է, հավանաբար բարձրության հիվանդությունից:





























