ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Չինաստանը կարող է միջամտել փոստային քվեարկությանը նախագահական ընտրությունների ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Կարծում եմ, որ սա [փոստային քվեարկության անվտանգությունը] ամենակարեւոր հարցն է: Տեսեք, Կալիֆորնիայում միլիոնավոր քվեաթերթիկներ կան, որտե՞ղ են դրանք կհայտնվեն,- ասել է նա հինգշաբթի օրը ընտրողների հետ Fox News-ի կազմակերպված հանդիպման ժամանակ:- Մյուս խնդիրն այն է, որ կան արտասահմանյան երկրներ՝ Ռուսաստան, Չինաստան, հատկապես՝ Չինաստան: Նրանք կարող են միլիոնավոր քվեաթերթիկներ տպել՝ օգտագործելով նույն թուղթը, նույն [տպագրական] ապարատը»:
«Դա ամենամեծ ռիսկն է՝ փոստով քվեարկելը, ոչ այնքան՝ անգամ քվեարկությունը [ոչ բնակության վայրով,- ասել է նա: - Մենք քվեարկել ենք Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմներում, հիմա վիրուսն է: Մարդիկ ուզում են քվեարկել»:
Թրամփը բազմիցս քննադատել է փոստով քվեարկելու հնարավորությունը: Real Clear Politics քաղաքագիտական պորտալի վերջին հարցումների համաձայն՝ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, ով ստացել էր առաջիկա Դեմոկրատական կուսակցության համագումարի պատվիրակների բավարար աջակցությունը նախագահի պաշտոնում թեկնածու առաջադրվելու համար, Թրամփից առաջ է անցնում միջինում 9.5 տոկոսով ընտրողների շրջանում: ԱՄՆ 59-րդ նախագահական ընտրությունները կանցկացվեն նոյեմբերի 3-ին:





























