Նախորդ շաբաթվա ընթացքում դրսեւորված դոլարի արժեզրկման միտումը շարունակվել է նաեւ այսօր՝ մայիսի 10-ին։ «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա»-ում դոլարի միջին փոխարժեքը կազմել է 372 դրամ՝ ուրբաթ օրվա 372, 48-ի համեմատ։ Ընդհանուր առմամբ վաճառվել է 3,3 մլն դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում նվազել են դոլարի առքի գները, սակայն վաճառքի գինը մնում է անփոփոխ։ Դոլարը գնվում է 370-371 դրամով, վաճառվում՝ 373-374 դրամով։ Հավանաբար՝ բանկերը վստահ չեն, որ դոլարի արժեզրկումը երկար կտեւի։




























