Շաբաթ օրը Եգիպտոսը վերացրլ է կորոնավիրուսի համավարակի հետ կապված մի շարք սահմանափակումներ՝ երկրում թույլատրվել է բացել սրճարաններ, բարեր, մարզադահլիճներ եւ թատրոններ, հայտնում է ABC-ն:

Բացի այդ, երկրում կբացվեն կրոնական կենտրոնները՝ մզկիթներն ու եկեղեցիները:

Ընդ որում, նշվում է, որ վերոնշյալ հաստատությունները կաշխատեն սահմանափակումներով՝ կբացվի սրճարանների ընդամենը 25%-ը, իսկ մզկիթներում ու եկեղեցիներում չեն կարող անցկացվել հիմնական շաբաթական ծառայությունները:

Երկրի կառավարությունը նախատեսում է նաեւ բացել ավիահաղորդակցությունը՝ որոշակի ուղղություններով:

EgyptAir ազգային ավիափոխադրողը հայտարարել է հուլիսի 1-ից 29 միջազգային ուղղություններով թռիչքների վերսկսման մասին:

Նշվում է, որ զբոսաշրջությունը կազմում է երկրի տնտեսության զգալի մասը՝ ՀՆԱ-ի մոտ 12%-ը:

Եգիպտոսի առողջապահության նախարարության տվյալներով՝ երկրում վարակման դեպքերի ընդհանուր թիվը 62 755 է, մահացել է 2620 պացիենտ: