Վիեննայում Mohren Apotheke դեղատունը որոշել է փոխել անվանումը՝ խոստովանելով, որ Mohren-ը հին գերմանական եզրույթ է՝ սեւամորթ ստրուկներին մատնանշելու համար, այն շատերի համար խտրականություն եւ վիրավորանք է նշանակում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Դեղատան կայքում տեղադրված հայտարարության մեջ ասվում է, որ միջին դարերում Եվրոպայում բժշկությունը զարգացած չի եղել, եւ արդյունավետ դեղամիջոցները մատակարարվել են Աֆրիկայից ու արեւելյան երկրներից։

Սրա հետ կապված, որպես երախտագիտության նշան, շատ դեղատների անվանումներում օգտագործվել է Mohren բառը։

Այս բառը միջին դարերում կիրառվել է մուգ մաշկով մարդկանց բնութագրելու համար։