Չորս տղամարդու մեղադրանք է առաջադրվել Սպիտակ տան հարեւանությամբ ԱՄՆ 7-րդ նախագահ Էնդրյու Ջեքսոնի հուշարձանը տապալելու փորձի համար հակառասիստական բողոքի ցույցերի ժամանակ, հաղորդում է AFP-ը։

Դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի երեկոյան։ Ցուցարարները հարձակվել են Ջեքսոնի հուշարձանի վրա Լաֆայեթի հրապարակում։

Նրանք պարաններով կապել էին հուշարձանն ու փորձել տապալել այն։ Շնորհիվ տեսախցիկների նկարած տեղեկատվության՝ հաջողվել է պարզել հանցագործների ինքնությունը։

Նշվում է, որ բարբարոսական արարքի պատճառը նաեւ այն է, որ Ջեքսոնը, որը նախագահել է 1829-1837 թվականներին, ստրկատեր էր։

20-47 տարեկան կասկածյալներին առաջադրվել են մեղադրանքներ դաշնային ունեցվածքը վնասելու համար։ Նրանց սպառնում է մինչեւ 10 տարվա ազատազրկում։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրաման երկրում հուշարձանները վնասելու համար քրեական պատասխանատվության ենթարկելու մասին։