ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն անտեսում են ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կոչը: Այսօր մի քանի ֆեյսբուքյան օգտատերեր հրապարակել են պատգամավորների լուսանկարները, որոնք սրճրաններում են եւ գրառումներ կատարել:

 «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որում, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն է ընկերների հետ նստած սրճարանում:

Նա լուսանկարին կից գառում է կատարել. «առողջապահության նախարարի կոչը:
Սա իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանն է, այսօր, հիշեցնեմ մի քանի ժամ առաջ Ու դուք լուրջ մտածում եք, որ կարող ա ինչ որ մեկը ձեզ լուրջ ընդունի, ձեր սահմանափակումները նույնիսկ դուք չեք պահում...»:

Ֆեյսբուքյան մեկ այլ օգտատեր էլ՝ Տաթև Վարդանյանը հրապարակել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և պատգամավոր Հրաչյա Հակոբյանի համատեղ լուսանկարը սրճարանում եւ գրել.

 «Երբ քաղաքացիներից պահանջում եք պահպանել առողջապահական կանոնները, չայցելել մարդաշատ վայրեր ու հատկապես ռեստորաններ, սրճարան, ծնունդ, քեֆ, իսկ այցելելուց դիմակը հանել միայն ու միայն ուտելու ընթացքում, ցանկալի կլիներ, որ ձեր հորդորին առաջին հերթին հետևեին և այդ կերպ հանրությանը օրինակ ծառայեին ձեր թիմակից ընկերները։ Առավել ևս, երբ նրանք օրենսդիր մարմնի այսպես կոչված կարկառուն ներկայացուցիչներն են։

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը և պատգամավոր, նույն ինքը հայոց համազգային աներձագ Հակոբյան Հրաչը հենց հիմա Pesto սրճարանում։

Ամոթ է, ամաչեք…»:

«Հայրենիք» կուսակցության անդամ, իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկար, որում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը դրսում է երկու երիտասարդների հետ եւ  դիմակն էլ իջեցրած է:

 «Էս չի՞ ձեր աներձագ երեսփոխանը: Բա էլ ո՞նց հանրությունը վստահի ձեր իշխանությանն ու կամավոր լոքդաուն անի...

Հետո էլ զարմանում եք, թե ինչի ժողովուրդը չի լսում Նիկոլին ու դիմակ չի կրում: Նիկոլին նույնիսկ սփական երեսփոխան աներձագը լուրջ չի վերաբերվում»,- գրել է նա:

Հիշեցնեք, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ֆեյսբուքյան գրառմամբ խոսել էր ոչ պարտադրված լոքդաունի մասին եւ ասել. «Դադարեցրեք սրճարան-ռեստորանային այցելությունները, դա միակ տեղն է, որտեղ հնարավոր է լինել առանց դիմակի և վարակել միմյանց։ Եթե սնունդ եք ուզում ընդունել հենց այդ ռեստորանից, պատվիրեք այն և միայնակ սնվեք»: