2008թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների միակ պատասխանատուն, ճարտարապետը, հոգեւոր եւ ֆիզիկական հայրը Ռոբերտ Քոչարյանն է: Այդ մասին այսօր` մայիսի 10-ին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է խորհրդարանի անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը` նկատելով, որ այդ մասին բազմիցս հայտարարել է 2008 թվականից սկսած:

«Մարտի 1-ի կնքահայրը Քոչարյանն է, որն իմ տված քաղաքական այդ գնահատականը փորձել է ընկալել միայն այսօր` 3 տարի հետո: Գիրք կարդալ չսիրողի համար դա ռեկորդային ցուցանիշ է: Մխիթարվենք այդքանով: Ընդհանրապես սակավամտության եւ սկլերոզի հանրագումարի մասին է թերեւս ասել Մարկեսը. «Բազմացեք կովեր, կյանքը կարճ է»,- նկատել է Դալլաքյանը:

Նշենք, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբետ Քոչարյանը այսօր մայիսի 10-ին հարցազրույց էր տվել եւ նշել, թե այդ դեպքերի մեղավորը ընդդիմությունն է, իսկ ինքը կրակելու հրաման չի տվել: