Բոլորն արդեն սովորել են հայտնի երգչուհի Քրիստինա Ագիլերայի «ֆիրմային» տեսքին` պլատինե խոպոպներ, սեւ նետեր կոպերին եւ վառ կարմիր շրթներկ: Բայց բավական է, որ նա հասարակությանը հայտնվի առանց սովորական համերգային գրիմի, որպեսզի երկրպագուները փողոցում չճանաչեն երգչուհուն: Օրերս նա Նյու Յորքում առանց գրիմի դուրս է եկել գիշերային ակումբից եւ շատ դժվարությամբ են մարդիկ գլխի ընկել, որ նա հայտնի երգչուհի Ագիլերան է, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն:

Քրիստինան իր բոյֆրենդի հետ երեկոն անցկացրել է գիշերային ակումբում: Այս դեպքում նա իր սովորական «վամպիր-կին» կերպարի փոխարեն նախընտրել է casual ոճը` նվազագույն շպար ու ազատ վերնաշապիկ, իսկ սովորաբար հավաքած մազերն այս անգամ փռած են եղել: