Երեւանում այսօր` մայիսի 10-ին ժամը 10:00-ի սահմաններում, Տիգրան Մեծ փողոտայի 48 շենքի դիմաց տեղի է ունեցել վրաերթ:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 46-ամյա Վլադիմիր Մուշեղյանը վարելով  «Լիբերտի» (ՋԻՓ) մակնիշի 99 ԼՕ 101 համարանիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել 87-ամյա թոշակառու Սպարտակ Պետրոսյանին:

Մուշեղյանը, ով աշխատում է «Մեյն կոմ» ՍՊԸ-ում որպես տնօրեն, իր ավտոմեքենայով Ս. Պետրոսյանին տեղափոխել է օրթապեդիայի եւ վնասվածքաբանության ինստիտուտ:

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործություների քննության բաժնի քննիչ Հովհաննես Սիրականյանի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երեւանի ՃՈ տուգանային հրապարակ:
ՃՏՀ քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի