«ՉԻ» տեղեկություններով, 2011 թվականի մարտի 1-ից լրացել է ՀՀ ոստիկանության շտաբի պետ Էդուրադ Ղազարյանի պաշտոնավարման ժամկետը:

«Շուրջ երկու ամիս եւ ավելի է, ինչ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան, փաստորեն, ապօրինի շարունակում է զբաղեցնել այդ պաշտոնը: Բանն այն է, որ նրա աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել է եւ, «ՉԻ»-ին հասած տեղեկություներով, այն ոչ երկարացվել է, ոչ էլ նոր հրամանագիր է տրվել նույն պաշտոնում վերանշանակվելու մասին: Ի դեպ, Էդուարդ Ղազարյանը թոշակային տարիքում է»,-գրում է թերթը: