Քամիլա Փարքեր
Անգամ արքայազն Չարլզին հմայած արքայադուստր Դիանան չի կարողացել նրա սրտից դուրս նետի ոչ այնքան գեղեցիկ Քամիլային: Անհայտ է, թե հատկապես ինչով է Քամիլա Փարքերը գրավում Չարլզին, բայց արքայազնի համար Քամիլան մնում է ամենագեղեցիկն արդեն 20 տարի շարունակ:
Լայզա Մինելլի
Հոլիվուդի աստղ, օսկարակիր Լայզա Մինելլին ողջ կյանքում ձեռնոցի պես փոխել է տղամարդկանց: Չնայած իր յուրահատուկ արտաքինին, հսկայական մեծ աչքերին, Լայզային երկար ժամանակ համարում էին սեքս-խորհրդանիշ:
Բարբարա Սթրեյզանդ
Հսկայական քթով հայտնի դերասանուհին շոու բիզնեսում ամենահաջողակ կանանցից մեկն է: 2088-ի փետրվարին Forbes ամսագիրը 2007-ի ամենահարուստ երգչուհիների ցուցակում Սթրեյզանդի անունը երկրորդ հորիզոնականում է դրել:
Սարա Ջեսիքա Փարքեր
Դերասանուհին, ով հայտնի է «Սեքսը մեծ քաղաքում» սերիալից, երկար ժամանակ ծաղրի առարկա էր: Նրա մասին գրում էին. «մեծ քիթ, ծուռ ոտքեր»:
Էմի Ուայնհաուզ
Էմի Ուայնհաուզը ամենասկանդալային անգլիացի երգչուհին է, ով երկու անգամ արժանացել է Ivor Novello մրցանակի: Նա արտակարգ ձայն ու ճաշակ ունի, բայց նույնը չես կարող ասել արտաքինի մասին:
Ըստ NEWS.BCM.ru-ի նյութերի




























