Համաշխարհային շուկայում նավթի գները երեկ ուշագրավ թռիչքներ են արձանագրել: Հոկտեմբերի 5-ի երեկոյան եւ այս գիշեր կայացած գործարքների արդյունքում խոշորագույն բորսաներից մեկում նավթի գինն ընկել է, մյուսում՝ բարձրացել: Մասնավորապես, Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI տեսակի գինն աճել է 0,66 տոկոսով եւ կազմել 69,55 դոլար մեկ բարելի համար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 0,04 տոկոսով եւ կազմել 68,04 դոլար մեկ բարելի համար: Ի դեպ, մեկ բարելը 159 լիտր է: