Օմանը թույլ կտա իր քաղաքացիներին դուրս գալ երկրի սահմաններից, սակայն նրանք պետք է դիմեն իշխանություններին՝ խնդրելով թույլ տալ դա, եւ վերադառնալուց հետո մեկուսանան:

Հաղորդվում է, որ Օմանի իշխանությունները կորոնավիրուսի պատճառով որոշել են արգելափակել երկու շրջան՝ Դոֆարը եւ Մասիրահը:

Սուլթանությունն աստիճանաբար մեղմացնում է մարտին մտցված սահմանափակումները: Օմանի հեռուստատեսությունը չի հստակեցնում, թե երբ երկրի քաղաքացիները կկարողանան մեկնել արտասահման: