Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել երեք ռուսաստանցիների եւ հինգ ընկերությունների հանդեպ, որոնք կապված են գործարար Եվգենի Պրիգոժինի հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան արժեթղթերի վերահսկման վարչությունում սահմանափակումները բացատրել են Դոնբասում զինված հակամարտության մեջ այդ կառույցների եւ անձանց «ներգրավվածությամբ» եւ ԱՄՆ ընտրություններին միջամտությամբ:
Պատժամիջոցների են ենթարկվել ռուսաստանցիներ Իգոր Լավրենկովը եւ Միխայիլ Պոտեպկինը, Անդրեյ Մանդելը (քաղաքացիությունը նշված չէ), ինչպես նաեւ «М Инвест» ԲԲԸ-ն եւ նրա հետ կապված Meroe Gold Co. Ltd, Shen Yang Jing Cheng Machinery Imp & Exp. Co., Limited, Shine Dragon Group Limited եւ Zhe Jiang Jiayi Small Commodities ընկերությունները։




























