ՀՀ կոմունիստական կուսակցությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից հրահրած հերթական սադրանքը։ Այս մասին հայտարարություն է տարածել  ՀՀ կոմունիստական կուսակցությունը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«ՀՀ կոմունիստական կուսակցությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից հրահրած հերթական սադրանքը։ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից հրահրած հերթական սադրանքը,  ՀՀ սահմանի  հյուսիս-արեւելյան հատվածում Տաուշի շրջանում,  որն  ընդմիջումներով ու պարբերաբար սրմամբ ,շարունակվում է արդեն մի քանի օր:  Ռազմական գործողությունների ընթացքում թիրախավորվել է նաեւ քաղաքացիական ենթակառուցվածքներն ու բնակչությունը: Թշնամու ներխուժման  բոլոր փորձերը կասեցվել են եւ նա դուրս է  շպրտվել մեր սահմաններից,  տալով  բազմաթիվ  զոհեր:

Ցավոք ,այդ արկածախնդրության արդյունքում մենք  եւս  ունենք  զոհեր, ինչի  կապակցությամբ ցավակցում  ենք  մեր  հերոս նահատակների  ընտանիքներին:  Իրավիճակի  հետագա  սրացումը   կանխելու նպատակով, Միջազգային հանրությունից պահանջում  ենք  խստորեն դատապարտել Ադրբեջանի եւ Թուրքիայի սադրիչ պահվածքը, գործադրել անհրաժեշտ գործուն մեխանիզմներ , թույլ չտալու մեր առանց այդ էլ  պայթյունավտանգ տարածաշրջանի վերածումը  ռազմական թաթերաբեմի, հագուրդ տալով վերոնշյալ զավթիչների պանթուրքական վաղեմի նկրտումներին : Քաջ գիտակցելով, որ այս ամենը գլոբալիզացիայի , իմպերիալիզմի  նեխած  հիվանդագին ծրագրերի  դրսեւորումների արդյունքն է, այլ  ոչ  թե ժողովուրդների: Այս ամենը փորձ է արվում իրականացնել  օրվա խամաճիկ ,կամակատար իշխանության կողմից:

Ելնելով ստեղծված ծանր իրավիճակից, լինելով պետականամետ ուժ,քաջ գիտակցելով պետության արժեքը,կոչ  ենք անում  համախմբվել անկախության տարիների եզակի ձեռքբերում  հանդիսացող հայոց բանակի  շուրջը եւ միահամուռ ուժերով դիմակայենք մեզ պատած հերթական արհավիրքին»։