Միչիգանում COVID-19 համավարակի հետեւանքով փակված ոսկյա զարդերի խանութի սեփականատերը գտել է նոր միջոց ազատվելու մնացած ապրանքից՝ կազմակերպելով ամբողջ նահանգում գանձերի փնտրտուք։

Ջոնի Փերին հայտարարել է, որ իր հանգուցյալ հոր կողմից մի քանի տասնամյակ առաջ հիմնադրված խանութը ստիպված է փակել։ Նրա խոսքով՝ ինքն իր տիկին էմիի հետ ընտրել են մնացած ապրանքից ազատվելու արտասովոր տարբերակ․ թաղել իրերը Միչիգանի ամբողջ տարածքում գանձերի զանգվածային որսի համար, հաղորդում է UPI-ը։

Փերին ասել է, որ գանձերի որսորդները կարող են գրանցվել 49 դոլարով արկածախնդրային քվեսթին մասնակցելու համար, որը կմեկնարկի օգոստոսի 1-ին։

Մասնակիցները կստանան հուշումներ գանձերի գտնվելու վայրի մասին․ նրանք կարող են գտնել թանկարժեք քարերով ոսկյա, արծաթե եւ այլ արժեքավոր մետաղներից պատրաստված գանձեր նահանգի տարբեր շրջաններում։