Կառավարությունը ոչ թե պետք է փողոցներում դիմակ բաժանի, այլ ֆինանսավորի քաղաքացիների անվճար թեսթավորումը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր գեւորգ Պետրոսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «13.000 դրամ են մարդկանցից գանձում՝ վարակակիր լինել-չլինելու հարցը պարզելու համար:

Հացի փող չունեցող մարդը որտեղի՞ց 13.000 դրամը տա:

Չեղարկված հանրաքվեի փողերը տրամադրեք բուժհաստատություններին, որ անվճար ստուգեն մարդկանց:

Ի՞նչ եղավ էդ 3,5 միլիարդը:

Հելել լոլո եք կարդում հպարտ քաղաքացիների գլխին»: