Համաշխարհային բանկի (ՀԲ) նախագահ Դեւիդ Մալպասը շաբաթ օրը կոչ է արել G20-ի երկրներին քննարկել ամենաաղքատ երկրների պարտքային պարտավորությունների կրճատման հնարավորությունը` նվազագույնի հասցնելով կորոնավիրուսի համավարակի տնտեսական հետեւանքները: Այս նախաձեռնությամբ նա հանդես է եկել երկրների ֆինանսների նախարարների եւ կենտրոնական բանկերի կառավարիչների հետ տեսակոնֆերանսի ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Մելպասի խոսքերով՝ համավարակը հանգեցրել է «տասնամյակների ընթացքում ամենամեծ գլոբալ անկմանը», հատկապես զարգացող տնտեսություններում: «Ես G20-ին կոչ եմ անում բացել պարտքի բեռի վերաբերյալ խորհրդակցությունների ճանապարհը»,- նրա խոսքերն է մեջբերում բանկի մամուլի ծառայությունը:

Բացի այդ, Համաշխարհային բանկի ղեկավարը հայտարարել է ամենաաղքատ երկրների կողմից պարտքերի մարման մորատորիումը երկարացնելու անհրաժեշտության մասին: «Ես ձեզ կոչ եմ անում երկարաձգել պարտքերի սպասարկման դադարեցման նախաձեռնությունը մինչեւ 2021 թվականը ավարտը»,- ասել է նա՝ նշելով, որ դրա իրականացման համար անհրաժեշտ է թափանցիկություն բոլոր երկկողմ պարտատերերից, ներառյալ ազգային բանկերը: «Օրինակ, Չինաստանի զարգացման պետական բանկի, որպես պաշտոնական երկկողմ վարկատուի, լիարժեք մասնակցությունը կարեւոր է նախաձեռնության աշխատանքն ապահովելու համար»,- հավելել է ՀԲ նախագահը: