Քուվեյթի 91-ամյա էմիր Սաբահ ալ Ահմենդ ալ Ջաբերը բարեհաջող վիրահատվել է․ նրա լիազորությունների մի մասը ժամանակավորապես ստանձնել է երկրի թագաժառանգը, հաղորդում է Associated Press-ը։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին երկրի ղեկավարի բժշկական հետազոտության մասին, սակայն նախարարության հրամանի համաձայն, որը հրապարակվել էր Kuwait Al-Youm պարբերականի կողմից, լիազորությունները կփոխանցվեն թագաժառանգին «վիրաբուժական միջամտության ժամանակ մինչեւ բժշկական միջոցառումների ավարտը»։

Ընդ որում՝ գործակալությունը նշում է, որ Քուվեյթի տեղեկատվության նախարարությունում չեն մեկնաբանում այդ տեղեկատվությունը։