Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դոմինիկ Ռաբը հայտարարել է Sky News հեռուստաալիքին, որ ռուս լրտեսները փորձում են սաբոտաժի ենթարկել կամ գողանալ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հետազոտությունները, որոնք իրականացվել են բրիտանացի գիտնականների կողմից։

Նա նաեւ հայտարարել է, որ անհրաժեշտ է պատասխանատվության ենթարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին «զարհուրելի վարքագծի համար այն պահին, երբ աշխարհը միավորվում է COVID-19 համավարակի դեմ պայքարում»։

Ընդ որում՝ Ռաբը չի տեղեկացրել՝ արդյո՞ք գողացվել էր հաքերների կողմից որեւէ տեղեկատվություն, ինչի մասին ավելի վաղ հայտարարել էր ԱՄՆ-ը, Կանադան եւ Մեծ Բրիտանիան։