Կատալոնիա իսպանական ինքնավար համայնքի անկախության կողմնակիցները սաբոտաժի ակցիա են կազմակերպել արագընթաց երկաթուղային ճանապարհի վրա Ֆելիպե VI թագավորի՝ տարածաշրջան այցի կապակցությամբ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նրանք այրել են անվադողերը կապի հատվածներից մեկում՝ ճանապարհի վրա ջնջված թագով նշան տեղադրելով․ լուսանկարները տեղադրվել են սոցիալական ցանցերում:
«Ժիրոնայի եւ Ֆիգերասի միջեւ արագընթաց հաղորդակցությունը խափանվել է վանդալիզմի պատճառով: Մայրուղիով այլընտրանքային տրանսպորտի պլան է ներդրվում»,- Twitter- ում հայտնել է երկաթուղային ենթակառուցվածքների կառավարման Adif ընկերությունը: Բարսելոնա-Մադրիդ երթուղիով գնացքներն ուշացումով կմեկնեն։
Ակցիան անցկացվել է այն օրը, երբ երկրի բոլոր ինքնավար համայնքներում ուղեւորության ընթացքումթագավոր Ֆելիպե VI եւ Թագուհի Լետիսիան պետք է ժամանեին Կատալոնիա՝ Իսպանիայի ժողովրդին COVID-19-ի ճգնաժամի եւ դրա տնտեսական հետեւանքների կապակցությամբ աջակցելու համար։
Իսկզբանե ենթադրվում էր, որ պետության ղեկավարը կժամանի Բարսելոնա, որտեղ կայցելի Սագրադա Ֆամիլիա, իսկ այնտեղից կուղեւորվի Ֆիգերաս, որտեղ գտնվում է Սալվադոր Դալիի թանգարանը: Սակայն համաճարակաբանական իրավիճակի վատթարացման եւ սանիտարական միջոցառումների ուժեղացման պատճառով (այս շրջաններում բնակիչներին խորհուրդ է տրվել առանց անհրաժեշտության տնից դուրս չգալ), այցի ծրագիրը կրճատվել էր: Թագավորական զույգը Կատալոնիայում կայցելի միայն Պոբլետ վանքը (Տարագոնա):
Անկախության կողմնակիցները երկուշաբթի պատրաստվում են երթ կազմակերպել դեպի վանք՝ «Կատալոնիան թագավոր չունի» կարգախոսով:





























