ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերից մեկում պայթուցիկ սարքի տեղադրման մասին ենթադրաբար տեղեկությունը ստուգման արդյունքում չի հաստատվել:
Բանկից հայտնում են, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղը շարունակում է իր բնականոն աշխատանքը, ավելի վաղ տարհանված աշխատակիցներն արդեն իրենց աշխատատեղերում են և շարունակում են հաճախորդների սպասարկումը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ հուլիսի 20-ին, ժամը 10:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիր քաղաքի «Իսսո մոլ» առևտրի և զվարճանքի կենտրոնում, «ՎՏԲ» բանկի մասնաճյուղերից մեկում և «Վիգառո» խանութ սրահում ռումբ է տեղադրված։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Իրականացվել է հաստատություններում գտնվող քաղաքացիների տարհանում։ Պայթուցիկ սարք չի հայտնաբերվել։





























