Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 20-ին, ժամը 20։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ուլնեցու փողոցի 1-ին փակուղու մոտակայքում գտնվող խանութում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ուլնեցու փողոցի թիվ 59/8 հասցեում գտնվող մթերային խանութում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։16-ին, մարվել՝ 20։25-ին: Այրվել են կախովի առաստաղը (մոտ 3 քմ) և էլեկտրական վահանակը։