Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 20-ին, ժամը 21:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Բերդ-Իջեւան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «Renault Sedan» մակնիշի ավտոմեքենան (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողասահելով հայտնվել ձորում:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, Գուրգեն Բ․-ն (ծնված 1977 թ.) եւ Վարդան Ս․-ն տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից եւ հոսպիտալացվել Բերդի ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:





























