Լուցկում ավտոբուսի պատանդառման վայրում պայթյուններ են որոտացել, հայտնում է «24 ալիք»-ի թղթակիցը:

«Մոտ 20 րոպե առաջ պայթյուն տեղի ունեցավ եւ եւս երկու կասկածելի ձայն: Երբ զինվորականներն իմ կողքին էին, ասացին, որ դա նռնակի ձայն է: Ծխի ամպ էր երեւում»,- ասել է նա:

Ըստ ՈՒՆՆ լրատվական գործակալության https://www.unn.com.ua/ru/՝ պայթյունը որոտացել է Մոսկվայի ժամանակով ժամը 15.20-ին:

«Հայտնի է, որ ահաբեկիչն անհայտ պայթուցիկ սարք է նետել ավտոբուսից, որը պայթել է: Ոչ ոք չի տուժել»,- հայտնում է գործակալությունը:

Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 21-ին, Լուցկի կենտրոնում պայթուցիկներով զինված տղամարդն ավտոբուս էր պատանդառել: Հենց իր՝ Մաքսիմ Պլոխոյի խոսքով՝ սրահում կան հղի կանայք եւ երեխաներ: Տղամարդն ինքն է զանգահարում պատանդների հարազատներին, որպեսզի նրանք կապվեն լրագրողների հետ եւ փոխանցեն նրա պահանջները։

Այժմ Լուցկում երկու հատուկ օպերացիա է հայտարարվել՝ «Պատանդ» եւ «Բումերանգ» անվանումներով: Քաղաքի անվտանգությունն ապահովելու նպատակով քաղաքի կենտրոնի տարածքն արգելափակվել է: Տեղում աշխատում են ոստիկանական բոլոր ծառայությունները։