«Ճիշտն ասած, եթե դա լիներ մեր մոլորակի սահմաններից դուրս ստեղծված ինչ-որ բան, ապա այդ տարբերակն ավելի լավ է, քան փաստը, որ մենք տեսել ենք չինացիների կամ ռուսների ինչ-որ տեխնոլոգիական թռիչքաձեւ աճի վկայությունը»,-հայտարարել է Ֆլորիդայի սենատոր Մարկո Ռուբիոն։

Բացի այդ, նա նշել է, որ քննարկվել է նաեւ այլմոլորակային կյանքի հավանականությունը։ Մենք դիտարկում ենք ինչ-որ օբյեկտներ, որոնք թռնում են մեր ռազմական բազաների վերեւում եւ այն վայրերում, որտեղ անցկացվում են զորավարժությունների։ Մենք չգիտենք՝ ինչ է դա։ Դա մերը չէ»,-ասել է Ռուբիոն, հաղորդում է Popmech-ը։

Սենատորը նաեւ գերադասել է, որ դա լինեն այլմոլորակայիններ, ոչ թե հավանական հակառակորդի նորագույն ինքնաթիռներ․ «Ինձ համար դա ազգային անվտանգության սպառնալիք է, եւ մենք պետք է հաշվի առնենք այդ հանգամանքը»։

ՉԹՕ-ի մասին խոսակցությունը եղել է երեք տեսահոլովակները քննարկելու ընթացքում, որոնք գաղտնազերծվել եւ հրապարակվել էին ԱՄՆ ռազմածովային ուժերի կողմից այս տարվա սկզբին։ Նկարահանված կադրերում երեւում են երկնքում արտասովոր օբյեկտներ։ Զինվորականները չեն պնդում, որ օբյեկտներն այլմոլորակային են, սակայն եւ չեն հարքում դա։

ԱՄՆ սենատի հետախուզության հանձնաժողովը, որը ներկայում ղեկավարում է Ռուբիոն, վերջերս պահանջել է, որ զինվորականները ներկայացնեն հաշվետվություն ՉԹՕ-ի մասին, որը, ամենայն հավանականությամբ, կհրապարակվի առաջիկայում։

Այլմոլորակայինների՝ Երկիր մոլորակ այցելության հավանականությունը քննադատող անձինք հակված են կարծել, որ ՉԹՕ-ն Ռուսաստանի կամ Չինաստանի նորագույն ինքնաթիռներն են։