ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կոչ է արել Հնդկաստանին կրճատել կախվածությունը Չինաստանից հեռուստահաղորդակցության եւ բժշկական ապրանքների ոլորտում, հաղորդում է Reuters-ը։
Հնդկաստանն ուներ հնարավորություն կրճատել «Չինաստանից մատակարարումներն ու նվազեցնել իր կախվածությունը չինական ընկերություններից այն ոլորտներում, ինչպես հեռուստահաղորդակցումն է, բժշկական պարագաները եւ այլն»,-հայտարարել է Պոմպեոն ԱՄՆ-Հնդկաստան Գործարար խորհրդի գագաթնաժողովի շրջանակում։
«Հնդկաստանը գտնվում է այն կարգավիճակում, քանի որ այն արժանացել է աշխարհի բազմաթիվ երկրների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների վստահությանը»,-ասել է Պոմպեոն։
ԱՄՆ վարչակազմը ուղիղ մեղադրանք է հնչեցրել Չինաստանի նկատմամբ կորոնավիրուսի համավարակի հարցում եւ մեղադրել չինական ձեռնարկություններին, ինչպիսին է Huawei Technologies Co Ltd-ը, կիբերլրտեսության եւ Չինաստանում մարդու իրավունքների խախտմանն աջակցելու մեջ։
Չինաստանի հետ Հնդկաստանի հարաբերությունները սրվել էին Անցած ամիս Հիմալայներում սահմանամերձ բախումից հետո, որի հետեւանքով զոհվել էր 20 հնդիկ զինվորական։
Պոմպեոն մեղադրել էր չինացիներին կոնֆլիկտը հրահրելու մեջ, ինչը Պեկինը հերքում է։
«Վերջին շրջանում տեղի ունեցած բախումները, որոնք նախաձեռնել էր Ազգային ազատագրական բանակը, Չինաստանի Կոմունիստական կուսակցության անընդունելի վարքի վերջին օրինակներն են»,-ասել է Պոմպեոն։ «Միացյալ Նահանգներն աջակցում են Հնդկաստանին անվտանգության հարցում։ Հնդկաստանը նույնպես կարեւոր գործընկեր է եւ առանցքային երկիր նախագահ Թրամփի արտաքին քաղաքականության մեջ»,-հավելել է Պոմպեոն։





























