ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռեւս դժգոհ է նոր կորոնավիրուսի դեմ պայքարում Չինաստանի գործողություններով, ասել է Սպիտակ տան խորհրդական Քելուեն Քոնուեյը՝ պատասխանելով հարցին, թե ինչպիսի ուղերձ է հղում ԱՄՆ-ը՝ փակելով Տեխասում Չինաստանի հյուպատոսությունը, հաղորդում է Reuters-ը։

«Ես կարծում եմ, որ նախագահը հստակ հասկացրել է, որ դժգոհ է Չինաստանով՝ այն փոստով, որ չինական վիրուսը տարածվել է այդ երկրում եւ ամբողջ աշխարհում, իսկ Չինաստանից ստացել ենք շատ քիչ տեղեկատվություն, ազնվություն եւ թափանցիկություն»,-ասել է Քոնուեյը։ «Մենք դեռեւս չենք ստանում տեղեկատվություն Չինաստանից։ Մենք դեռեւս չգիտենք դեպքերի ստույգ թիվը, մահերի թիվը եւ այլ տեղեկություններ»։

ԱՄՆ-ը որոշել է փակել Չինաստանի հյուպատոսությունը Հյուսթոնում, որպեսզի պաշտպանի ամերիկյան ինտելեկտուալ սեփականությունն ու ամերիկյան գաղտնի տեղեկատվությունը, ավելի վաղ նշել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մորգան Օրթագուսը։ Պեկինը քննադատել է այդ քայլն ու սպառնացել պատասխան միջոցներ ձեռնարկել։