ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կարծում է, որ Ռուսաստանը կարող է ԱՄՆ-ի հետ համատեղ հանդես գալ համաշխարհային ասպարեզում Չինաստանի քաղաքականության դեմ, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

«Ես կարծում եմ, որ նման հնարավորություն կա: Այդ հնարավորությունը ծնվել է Ռուսաստանի եւ Չինաստանի հարաբերությունների բնական բնույթի հետեւանքով»,- ասել է նա՝ Կալիֆոռնիայում Ռիչարդ Նիքսոնի նախագահական գրադարանում ելույթից հետո պատասխանելով հարցերին:

«Մենք եւս կարող ենք ինչ-որ բան անել, կան խնդիրներ, որոնցով մենք պետք է աշխատենք Ռուսաստանի հետ: Եթե մենք Ռուսաստանի հետ աշխատենք, ես վստահ եմ՝ կկարողանանք աշխարհն ավելի անվտանգ դարձնել: Կարծում եմ՝ իմաստ ունի ռուսների հետ աշխատելը, որ խաղաղություն ապահովվի ոչ միայն Միացյալ Նահանգների, այլեւ ամբողջ մոլորակի համար»,- ասել է պետքարտուղարը: