Տասնամյակներ շարունակ Թաիլանդում որոշ ծնողներ վախեցնում էին չարաճճի երեխաներին, որ եթե նրանք իրենց լավ չպահեն, կգա Սի Օուեյը եւ կուտի նրանց լյարդը, փոխանցում է AP-ն։ Եթե սպառնալիքն արդյունավետ չէին լինում, երեխաներին միշտ կարելի էր բերել, որպեսզի նրանք տեսնեն Սի Օուեյին։ Նրա մումիացված դին՝ ծռմռված եւ սեւացած, տարիներ շարունակ ցուցադրվում է Բանգկոկի Սիրիրաջ հիվանդանոցի դատաբժշկական փորձագիտության թանգարանում:
Սակայն վերջին տարիներին կասկածներ էին ծագել Սի Օուեյի նկատմամբ արդարադատության կապակցությամբ, ով առաջին սերիական մարդասպանն է համարվում Տաիլանդում, եւ քարոզարշավ անցկացվեց՝ գոնե պատշաճ հուղարկավորություն անցկացնելու համար: Նրա մահապատժից 60 տարի անց դա վերջապես տեղի ունեցավ:
Չինացի ներգաղթյալ Սի Օուեյը, ով աշխատում էր որպես այգեպան, 1958-ին ձերբակալվել էր Ռայոնգ նահանգի անտառում, որտեղ այրվել էր 8-ամյա տղայի դին: Ոստիկանությունը նրան մեղադրեց 1954 թվականից սկսած երեխաների առնվազն հինգ չբացահայտված սպանության համար: Թերթերը մանրամասն պատմում էին, թե ինչպես է նա վայելել երեխաների սրտերը, լյարդերը եւ աղիքներն ուտելիս։
Ասում են, որ Սի Օուեյը ոստիկանությանը պատմել է, որ նա մարդու մսից կախվածություն է ձեռք բերել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, որի ընթացքում ողջ է մնացել միայն սպանվածների մարմիններն ուտելու շնորհիվ: Նա մեղավոր էր ճանաչվել սպանության մեջ եւ գնդակահարվել 1959 թվականի սեպտեմբերի 16-ին: Օուեյը 32 տարեկան էր:




























