Կորոնավիրուսի համավարակը սահմանների բացվելուց հետո կարող է հանգեցնել հսկայական միգրացիոն հոսքերի: Այս մասին նշել է Կարմիր խաչի ղեկավար Ջագան Չապագեյնը:

AFP-ին տված հարցազրույցում Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի ղեկավարն խոսում է այն մասին, որ պետությունների կողմից ձեռնարկված միջոցները վարակի տարածման դեմ, ինչպիսիք են լոքդաունները եւ պետական ​​սահմանների փակումը, գոյատեւման եզրին են հասցրել միլիոնավոր մարդկանց աշխարհի տարբեր շրջաններում: https://www.popmech.ru/

Ջագան Չապագեյնի կարծում է, որ սահմանները վերաբացվելուց անմիջապես հետո միգրացիայի նոր ալիքներն առավել աղքատ եւ տուժած երկրներից կուղեւորվեն դեպի բարեկեցիկ տարածաշրջաններ: Այս ամենը կհանգեցնի ճանապարհին հարկադիր միգրանտների մահացության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաեւ կնպաստի մարդկանց թրաֆիքինգին եւ շահագործմանը: Ըստ նրա՝ չպետք է զարմանալ, որ այս ամենը կազդի միգրացիայի վրա առաջիկա ամիսների եւ տարիների ընթացքում:

Բացի այդ, Չապագեյնը նշել է պատվաստանյութի համար մրցավազքի բացասական ազդեցությունը, երբ հարուստ երկրները կարող են այն ձեռք բերել, մինչդեռ զարգացող երկրներում մարդիկ չեն կարող: