Տավուշի մարզպետարանը հայտարարություն է տարածել, որով կոչ է արել տավուշցիներին զերծ մնալ կիրակի օրը Վարդավառն ավանդական կերպով նշելու սովորույթից։

«Հարգելի տավուշցիներ, Տավուշի մարզում ամենասիրելի տոներից մեկը` Վարդավառը, նշվելու է վաղը` կիրակի օրը: Ցավոք սրտի, այս տարի այն չենք կարող նշել ավանդական ձևով:

Հիշեցնում և կոչ ենք անում խուսափել մարդաշատ վայրեր այցելելուց ու մարդկային կուտակումներ ենթադրող միջոցառումներից:

Հայտնում ենք նաև, որ Ոստիկանությունը ուժեղացված հսկողություն է իրականացնելու հանրային վայրերում՝ կուտակումները կանխելու նպատակով:

Միայն մեր բարձր պատասխանատվության և անվտանգության սահմանված կանոնների պահպանման շնորհիվ մենք կարող ենք վերադառնալ նախկին ապրելակերպին` չմեծացնելով կորոնավիրուսային վարակի տարածման ռիսկը»,- նշված է հայտարարությունում: