Վրաստանում անցած մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք:

StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ վարակակիրների թիվը հասել է 1137-ի:

Դրա հետ մեկտեղ, մեկ օրում կլինիկաներից դուրս է գրվել 2 պացիենտ, այս պահին COVID-19-ից ապաքինվել են 922-ը: Մահացել է 16 մարդ:

Կարանտինի մեջ է 6439 մարդ, ստացիոնարներում բժիշկների հսկողության տակ՝ 326:

41 քաղաքացի բուժման է տեղափոխվել այլ երկրներից:

Վրաստանում վարակման առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին: