ԱՄՆ Մեն նահանգում կինը մահացել է շնաձկան հարձակման հետեւանքով: Ըստ Մեն նահանգի ծովային ռեսուրսների դեպարտամենտի՝ կինը լողում էր Բեյլի կղզու ափերի մոտակայքում, երբ նրա վրա շնաձուկ էր հարձակվել, հայտնում է USA Today-ը։

Երբ դեպքի վայր էին ժամանել փրկարարները, կինն արդեն մահացել էր:

«Լողորդներին եւ նավարկողներին հորդորվում է զգուշություն ցուցաբերել Բեյլի կղզու շրջակայքում եւ խուսափել ձկների կամ ծովաշների մոտ լողալուց»,- նշվում է Մենի ծովային ռեսուրսների  դեպարտամենտի հայտարարության մեջ:

Փորձագետները նշում են, որ շնաձկների չհրահրված հարձակումները շատ հազվադեպ են: Արիզոնայի համալսարանի պրոֆեսոր Ջեյմս Սուլիկովսկին, ով զբաղվում է շնաձկների ուսումնասիրությամբ, նշել է, որ սա նահանգում շնաձկների առաջին չհրահրված հարձակումն է: Այս շրջանում ծովաշների մեծ թվի պատճառով Սուլիկովսկին նաեւ շեշտել է ծովային կաթնասունների մոտ չլողալու կարեւորությունը: «Մեզ հեշտ է ծովաշների՝... շնաձկների ճաշի տեղ դնել»,- ասել է նա: