Լիբիայի խոշորագույն նավթաարդյունահանող ընկերությունը՝ Arab Gulf Oil Company-ն, հայտարարել է, որ նավթահանման գործընթացը դադարեցնում է մինչեւ այն ժամանակ, քանի դեռ երկրում ռազմական գործողությունները չեն ավարտվել։

Ընկերության ղեկավարությունը պարզաբանել է, թե աշխատանքները դադարեցվում են նավթարդյունահանող ընկերությունների վրա Մուհամար Քադաֆիի կողմակիցների հնարավոր հարձակումների սպառնալիքը հաշվի առնելով:

«Ամեն ինչ կախված է անվտանգությունից: Մենք կարող ենք նավթի արդյունահանումը սկսել հենց վաղը, սակայն մեր օբյեկտները անմիջապես կռմբակոծվեն»,-հայտարարել է ըներության ինֆորմացիայիգծով տնօրեն Մուհամեդ Մեյուֆը։

«Չի կարելի կոնկրետ ասել, թե աշխատանքները երբ կվերսկսվեն։ Դա կախված է գործողությունների ելքից, նրանից, թե երբ կգնա Քադաֆին»,- ասել է նա։

Չի բացառվում, որ նորությունը կարող է ազդել նավթի համաշխարհային  գների վրա։