Արտակարգ դրության երկարաձգումն ունի բացառապես քաղաքական դրդապատճառներ, քանի որ այդ պայմաններում արգելվել են քաղաքական գործընթացների իրականացումը: Այս մասին այսօր՝հուլիսի 31-ին, Արտաշատում լրագրողների հետ հանդիպմանն  ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցանը:

 «Այսինքն արգելվել են զանգվածային միջոցառումները և բացառապես այլ արգելք չկա, եթե խոսքը վերաբերվում է միայն դիմակ  կրելուն և սոցիալական հեռավորություն պահելուն, առանց արտակարգ ռեժիմի կարելի է դա  իրականացնել»,- ասաց Արթուր Վանեցյանն ու հավելեց.

«Արտակարգ դրության երկարաձգումն ու այսքան ամիսներ պահելը հետապնդում է բացառապես մեկ նպատակ, իշխանությունները խուճապի մեջ են քաղաքական զարգացումներից և   այդ զարգացումները կասեցնելու համար նրանք երկարաձգում են արտակարգ դրության ռեժիմը»:

Նշենք, որ Արթուր Վանեցյանը այսօր՝ հուլիսի 31-ին,  մասնակցել է  Արտաշատում «Հայրենիք» կուսակցության գրասենյակի բացման արարողությանը, որից հետո համախոհների հետ հանդիպման ընթացքում պատասխանել է նրանց  և լրագրողների հարցերին: