Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերությանը 2010թ. հատկացվել է 3 մլրդ 258 մլն դրամ: Բյուջեն կատարվել է 100 տոկոսով:
Ինչպես լրագրողների հետ զրույցում նշել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը, Հանրայինն իր եթերում ձգտում է բազմազանություն ապահովել` եթեր հեռարձակելով տարբեր հաղորդումներ եւ ֆիլմեր, այդ թվում` սերիալներ:
Ընդ որում, Հարությունյանը հավաստիացրել է, թե Հանրայինով ցուցադրվող սերիալները բավական ռեյտինգային եւ որակյալ են:
Նա նշել է, որ Հանրայինը մշակութային-դաստիարակչական, կրթական եւ հայրենասիրական բնույթի շատ հաղորդւոմներ է հեռարձակում: «Սակայն Հանրայինը չի կարող փոխել իր պոֆիլն ու բացառապես նման հաղորդումներ ցուցադրել: Դրա համար աշխարհի տարբեր երկրներում հատուկ ալիքներ կան: Հայաստանում այդ առաքելությունը ստանձնել է «Շողակաթ» հեռուստաալիքը»,- հավաստել է Հարությունյանը` նկատելով, որ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ուղղվածությունը չի տարբերվեւմ արտերկրի նման ալիքներից:




























