Անցած նոյեմբերին Հայաստանի ԶՈւ Լուսակերտի զորամասում տեղի ունեցած միջադեպը հարթվել է:
Ինչպես NEWS.am-ի թղթակցին ասաց Պաշտպանության նախարարության քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը, մարտի 4 -ին քննչական մարմինը որոշում է ընդունել նշված փաստով գործ չհարուցելու մասին: Զինծառայող Վեմիր Մկրտչյանն առողջական խնդիրների պատճառով զորացրվել է:
Անցած տարի նոյեմբերի 23 –ին նորակոչիկ Վեմիր Մկրտչյանը (1989 թ.ծ., Վարդենիս) դուրս էր նետվել զորամասի պատուհանից: Նա պնդել էր, որ ցած է նետվել առանց կողմնակի «օգնության»:
Կատարվածի կապակցությամբ պատրաստվել էին նյութեր, անցկացվել էին փորձաքննություններ, որի արդյունքում Մկրտչյանը ոչ պիտանի էր ճանաչվել զինվորական ծառայության համար:
Ինչպես հայտնի էր դարձել NEWS.am-ի թղթակցին, երիտասարադը տառապել է հոգեկան հիվանդությամբ, եւ պատուհանից ընկնելու պատճառը տեսիլքներն էին: Հիվանդության փաստը չի արձանագրվել բժշկական հանձնաժողվի կողմից, քանի որ հիվանդությունը պարբերկան է եւ փորձաքննության ժամանակ է հայտնաբերվել:




























