Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն մայիսի 16-ից սկսել է իր այցելությունները Շվեդիա եւ Դանիա, գրում է վրացական «Մեդիանյուզ» գործակալությունը:

Ինչպես հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Նինո Կալանդաձեն, Վրաստանը թե Շվեդիայի, թե Դանիայի հետ գործընկերային հարաբերությունների մեջ է, եւ այդ երկրների ԱԳ նախարարությունները հանդես են գալիս Վրաստանի աջակցման վերաբերյալ հայտարարություններով:

«Նման այցելությունները աշխատանքային են եւ խիստ կարեւոր, որի շրջանակներում քննարկվում են արդի խնդիրներ»,-նշել է  Նինո Կալանդաձեն:

Նշենք, որ Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի այցելությունները կավարտվեն մայիսի 18-ին: