Ավստրիայի քաղաքացի, մասնագիտությամբ տեխնիկ-վիճակագիր Մաթիաս Մայերը Ավստրիայից Հայաստան հասել է հեծանիվով: «Ես շատ եմ սիրում ճանապարհորդել եւ ցանկանում էի տեսնել ձեր երկիրը: Գիտեի Հայաստանի պատմության մասին, ուզում էի անպայման լինել ձեր երկրում»,-հայտարարել է նա, ով առաջին անգամ է Հայաստանում:
Մայերի` հայերի մասին կարծիքը խիստ դրական է, նա նաեւ քաջատեղյակ է հայոց պատմությանը: Հեծանվորդ Մաթիաս Մայերի ընկերները որոշել են ինչ-որ կերպ մասնակցություն ունենալ հետաքրքիր այս նախաձեռնությանը:
Նրանք բացել են բանկային հաշվեհամար ու հանգանակություն են ձեռնարկել, որը տեւել է այնքան, որքան կպահաջվեր Մաթիասից Ավստրիայից Հայաստան հասնելու համար: Հետո որոշվել է, որ հանգանակված այդ գումարները Մաթիաս Մայերը նվիրաբերելու է Գյումրիի մանկական ավստրիական հիվանդանոցին:





























