Տոմսկում մայիսի 18-22-ին հայկական մշակույթի օրեր տեղի կունենան: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը, միջոցառումը կկայանա Բարեկամության տանը: Քաղաքի բնակիչներն ու հյուրերը կարող են ծանոթանալ հայկական ազգային տարազներին ու խոհանոցին: Նախատեսված է նաեւ հայ նկարիչների ցուցահանդես եւ համերգային ծրագիր` Տոմսկի հայերի կյանքի մասին պատմություններով համեմված:
«Ազգային իմաստության դպրոցի» շրջանակում կկազմակերպվի դասախոսություն` «Հայաստանի եւ հայ ինքնության պատմություն» թեմայով:
Միջոցառման կազմակերպիչը Ռուսաստանի հայերի միության Տոմսկի մասնաճյուղն է:




























