Նյու Յորքի դատարանը մայիսի 16-ին հրաժարվել է գրավի դիմաց բաց թողնել Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանին, ում կասկածում են բռնաբարության փորձի մեջ:
Դատարանի համապատասխան որոշմամբ` ԱՄՀ ղեկավարը կալանքի տակ կմնա մինչեւ նրա գործով հաջորդ դատալսումը, որը կայնալու է մայիսի 20-ին, գրում է Lenta.ru-ն:
Կասկածյալի փաստաբաններն առաջարկել էին որպես գրավ վերցնել 1 մլն դոլար եւ ստորագրություն` Նյու Յորքից չհեռանալու մասին:
Հիշեցնենք, որ Ստրոս-Կանը ձերբակալվել էր մայիսի 14-ին, Նյու Յորքի Քենեդիի անվան օդանավակայնում` Sofitel հյուրանոցի սպասուհի նկատմամբ բռնաբարության փորձի համար:



























