Ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Տրամպը հայտարարել է, որ մտադիր չէ մասնակցել 2012թ. նախագահական ընտրություններին:
«Երկար մտորելուց հետո որոշեցի չպայքարել նախագահի պաշտոնի համար: Իմ գլխավոր կիրքը մնում է բիզնեսը, եւ ես պատրաստ չեմ հեռանալ մասնավոր հատվածից»,-ասվում է նրա հայտարարության մեջ:
Ավելի վաղ միլիարդատերը Fox News հեռուստաալիքին հայտարարել էր, որ պատրաստվում է ընտրությունների, քանի որ «չի կարող հանդուրժել այն, ինչ կատարվում է երկրի հետ».
Հիշեցնենք, որ 2008թ. նախագահական ընտրություններում Տրամպը պաշտպանել էր Հանրապետական կուսակցության թեկնածու Ջոն Մակքեյնին:



























