ՆԱՏՕ-ի նավերը Միսուրատայի նավահանգստում ոչնչացրել են նավը, որի վրա երկու խամաճիկ եւ մի տոննա պայթուցիկ է եղել:

Լիբիայի ափը պարեկում են ՆԱՏՕ-ի մոտ 20 նավեր` ՄԱԿ-ի բանաձեւի ապահովման համար, որն արգելում է զենքի առաքումներն այդ երկիր:

Արեւմտյան զինվորականների տվյալներով, մայիսի 16-ին Միսուրատային են մոտեցել երկու արագընթաց մոտորանավակներ, որոնցից մեկը թաքնվել է: Զինվորների խումբն իջել է մյուս մոտորանավակի վրա, որում երկու խամաճիկ եւ մի տոննա պայթուցիկ է եղել:

ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների խոսքով, Քադաֆին ցանկացել է նման նավն օգտագործել թշնամական նավերի ոչնչացման համար: Մոտորանավը ոչնչացրել են: