Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին վրացական գինու ներմուծման արգելքի համար եւ հայտարարել է, թե էմբարգոն թույլ տվեց վրացական գինգերծությանը բարելավել գինիների որակն ու դուրս գալ միջազգային ասպարեզ:
«Վերջին տարիներին գինիների որակը զգալի բարելավվել է»,- հայտարարել է Սահակաշվիլին Բաթումիում, որտեղ համտեսել է «Օջալեշի» գինին:
«Ահռելի շնորհակալություն Ռուսաստանին, քանի որ էմբարգոն մեզ շատ օգնեց գինիների որակի բարձրացման հարցում: Հիմա ուզում է թողնեն, ուզում է` չթողնեն, մեզ համար տարբերություն չկա»,- նշել է Սահակաշվիլին:




























