Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հերթական անգամ հերքել է իր հղիության մասին տեղեկությունները, որ տարածել էին ամերիկյան որոշ կայքեր:

Քիմը, որ ներկայումս հանդիպում NBA-ի աստղ Քրիս Համֆրիսի հետ, Twitter-ի բլոգում գրել է.

«Ծիծաղելի է, որոշ կայքեր տեղադրել են իմ լուսանկարը մեծ փորով, որ արել են ֆոտոշոփի միջոցով, եւ ասել, թե ես հղի եմ: Դա սուտ է, դուք կարող եք դիտել իմ իսկական լուսանկարը Google-ում»,- գրել է Քիմը:

Նշենք, որ ըստ MediaTakeOut.com-ի, Քարդաշյանի ընկերներից մեկն ասել էր, թե նա հանդիպել է ռեփեր Քենի Վեսթի հետ եւ նրանից երեխա է սպասում: Աղբյուրը նշել էր, թե Քիմին իսկապես դուր է գալիս ռեփերը: