Վրաստանի մեծ հույսը՝ Դոնալդ Թրամփը, որոշել է մուտք չգործել քաղաքականություն։ Վերջին ամիսներին լուրեր էին տարածվել, որ նա մասնակցելու է 2012 թվականի նախագահական ընտրություններին։ Ավելին, իր հայտարարությունում Թրամփը երաշխավորել էր իր հաղթանակը, գրում է Georgia Times-ը։
Սակայն նա ստիպված է եղել «դժվար որոշում» ընդունել եւ հրաժարվել երկրի ղեկավարի պաշտոնի հավակնությունից։ Սա, անկասկած, վատ նորություն է Թբիլիսիի համար, քանի որ վրացիները Թրամփի հետ մեծ հույսեր էին կապում։ Նրանք երազում էին, որ ամերիկյան օլիմպ կբարձրանա «իրենց» քաղաքական գործիչը:
Բացի միլիարդները, ամերիկացի գործարար Թրամփը թբիլիսցի քաղաքական գործիչների աչքին եւս մեկ արժանիք ունի. նա ակնհայտ սառնությամբ է վերաբերում Ռուսաստանին։
Այդուհանդերձ, 2007 թվականին Լարի Քինգին տված հարցազրույցում նա Պուտինին ժամանակակից ամենահաջողակ քաղաքական գործիչն էր համարել։ «Նայեք, ինչ է նա անում Ռուսաստանի հետ։ Դուր է գալիս նա ձեզ, թե` ոչ, բայց այդ տղան լավ է անում իր գործը։ Նա վերականգնում է Ռուսաստանի հեղինակությունը, վերականգնում է Ռուսաստանը»,- ասել էր Թրամփը։





























