«Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» նախագծի շրջանակներում այսօր՝ մայիսի 18-ին, Երեւանում տեղի կունենա հայ-թուրքական հարաբերությունների մասին ակտիվ եւ որակյալ լուսաբանում ապահովող լրագրողի մրցանակաբաշխության արարողությունը։

Մասնակիցներն են ԱՄՆ առաքելության ներկայացուցիչները, քաղաքականության քննարկման եւ մամուլի կլոր սեղանի մասնակիցները, ինչպես նաեւ Հայաստան-Թուրքիա գործնական ուղեւորության մասնակիցները, հայկական լրատվամիջոցների, տեղական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:

«Հայաստան-Թուրքիա. քաղաքականություն եւ մամուլ» խորագրով միջոցառումն իրականացվում է Կոնսորսիումի կողմից, որը միավորում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Երեւանի մամուլի ակումբը, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը եւ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը: Նախագիծը ֆինասավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից: